‘Աբովյան քաղաքի շենքերից մեկի տանիքում դի է հայտնաբերվել’

1144

Սեպտեմբերի 17-ին, ժամը 12.07-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն  է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակչին գտել են տանիքում կախված: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները շենքի տանիքում հայտնաբերել են 1960 թ. ծնված  Ս. Զ.-ի դին, իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Նախորդ հոդվածը‘Կդադարեցվի Նոր Նորքի 1-ին եւ 2-րդ զանգվածների ջրամատակարարումը’
Հաջորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայի դեսպան. ՆԱՏՕ-ն պետք է պատասխանի առկա սպառնալիքներին ‘