‘Աբրահամ Մանուկյանն ընտրվել է ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալ’

774

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը միաձայն քվեարկությամբ ընտրվել է պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Աբրահամ Մանուկյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և խոստացել է  անել հնարավորը՝ հանձնաժողովի արդյունավետ աշխատանքի կազմակերպման և իրականացման համար:

Ավելի վաղ, Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը դիմում էր ներկայացրել պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի լիազորությունները վայր դնելու մասին: ԲՀԿ խմբակցությունը նրա փոխարեն առաջադրել էր Աբրահամ Մանուկյանի թեկնածությունը:

Աբրահամ Մանուկյանը 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինա. Բախումները վերսկսվել են ‘
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյան. Ապրել մինչեւ ապրիլ եւ հավերժող բյուր գարուններ ‘