‘Աբրամովիչը Լեմպարդին խոստացել է 2 տարի պաշտոնանկ չանել՝ անկախ «Չելսիի» արդյունքից’

630

Լոնդոնի «Չելսիի» ռուսաստանցի սեփականատեր Ռոման Աբրամովիչը բանակցել է «Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչ, 40-ամյա Ֆրենկ Լեմպարդի հետ՝ խոստանալով նրան պաշտոնանկ չանել առաջիկա երկու տարում անկախ թիմի արդյունքներից, գրում է The Times-ը։ Եթե Լեմպարդն ընդունի առաջարկը եւ գլխավորի «Չելսի», ապա կդառնա Աբրամովիչի օրոք առաջին անգլիացի մարզիչը։ Ռուսաստանցի միլիարդատերը անգլիական ակումբը ձեռք է բերել 16 տարի առաջ։

«Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է Մաուրիցիո Սարիի հեռանալուց հետո։ Իտալացի մասնագետը երեք տարվա պայմանագիր է կնքել Թուրինի «Յուվենտուսի» հետ։

Լեմպարդը «Չելսիում» հանդես է եկել 2001–2014 թվականներին՝ 648 խաղում խփելով 211 գոլ, դառնալով Անգլիայի եռակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակիր։

Նախորդ հոդվածը‘«Բավարիան» մտադիր է վարձակալել Գարեթ Բեյլին’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև’