‘Աբրամովիչը չի պատրաստվում վաճառել «Չելսին»’

795

Լոնդոնյան «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը մտադիր չէ բաժանվել իր ֆուտբոլային ակտիվներից։ vesti.ru –ի հաղորդմամբ, չնայած նրան, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի երկարաձգել  նրա ներդրումային վիզան, ռուս ձեռնարկատերը ցանկանում է հետագայում էլ հովանավորել անգլիական ակումբը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բրիտանացի մուլտիմիլիարդատեր Ջիմ Ռետկլֆիֆը պատրաստվում է ձեռք բերել «Չելսին»։ Բայց, Sky Sports-ի տեղեկություններով, Ռոման Աբրամովիչը նրա հետ որևէ բանակցություն չի վարել ակումբի վաճառքի հետ կապված, ինչպես նաև այլ հավանական գնորդների հետ միասին։

Նախորդ հոդվածը‘ԿԺԴՀ-ում 10 մլն մարդ սովահարության սահմանին է’
Հաջորդ հոդվածը‘«Այաքս»-ի մարզիչը` «Բավարիա»-ի թիրախում’