‘Աբրամովիչի հայացքն ուղղվել է դեպի Պելեգրինին’

826

«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը շարունակում է թիմի նոր գլխավոր մարզիչի փնտրտուքները, քանի որ խիստ դժգոհ է այն արդյուքներից, որոնք ցուցադրում է ակումբը Ռաֆայել Բենիտեսի ղեկավարությամբ: Այժմ ռուս գործարարի համար թիվ մեկ նպատակն է դարձել «Մալագայի» գլխավոր մարզիչ Մանուել  Պելեգրինին, հաղորդում է Daily Mail-ը:

Եթե չիլիացի մասնագետի հետ բանակցությունները արդյունք չտան, ապա այլըտրանքը կմնա պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն, որը «Ռեալի» հնաբնակ առաջատարների հետ լուրջ հակասություններ ունի, եւ մեծ է հավանականություը, որ մրցաշրջանի ավարտից հետո նա կլքի Իսպանիան:

Նախորդ հոդվածը‘Հայրիկյանի վրա կրակելու կասկածանքով ձերբակալվածները տվել են խոստովանական ցուցմունքներ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյանի մամուլի ասուլիսը ուղիղ հեռարձակմամբ’