‘Աբրամ Բախչագուլյան. Իրացման ցանցում սիբիրախտով կասկածվող մսամթերք չկա ‘

991

Այն օջախները, որտեղ հայտնաբերվել են սիբիրախտի դեպքեր, վերահսկման տակ են, Վարդենիսի տարածաշրջանում սահմանված է կարանտին, այսինքն՝ Վարդենիսի տարածաշրջանից կենդանական ծագման մթերքի տեղափոխումը և իրացումն արգելված են: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնեց Սննդի անվտանգության տեսչության պետ Աբրամ Բախչագուլյանը: Նա կոչ արեց հանրությանը չվախենալ, որովհետև իրացման ցանցում սիբիրախտով կասկածվող մսամթերք չկա: 

«Անասնաբուժական տեսչության և մարզային կենտրոնների կողմից իրականացվում են ոչ միայն հսկողական, այլ նաև վակցինացիայի աշխատանքներ: Կոչ կանեմ մեր հանրությանը, որ կասկածների դեպքում հայտնեն ծառայություն և համապատասխան մարզային կենտրոններ, որովհետև փորձը ցույց է տալիս, որ Վարդենիսի տարածաշրջանում եթե կենդանիների մոտ նկատվում է համապատասխան ջերմություն և այլն, մենք կարողանում ենք բուժել այդ կենդանիներին»,- նշեց Բախչագուլյանը: 

Նրա խոսքով՝ սիբիրախտով հիվանդ կենդանիները բուժվում են, եթե նախնական փուլում ծառայությունը դրա վերաբերյալ տեղեկատվություն է ունենում: Այս ընթացքում սիբիրախտով հիվանդ 7 կենդանի բուժվել է: 

Նախորդ հոդվածը‘Սերգեյ Մինասյան. Պատերազմի հավանականությունն այս պահին փոքր է’
Հաջորդ հոդվածը‘Ստալինի հուշարձանը վերադարձնելու համար Գորիում ստորագրահավաք է անցկացվում’