Ագնեսա Սևունցի մասին

846

Ագնեսա Սևունցը ծնվել է 1936 թ․ Բաքվում, գրող Գարեգին Սևունցի և բանաստեղծուհի Շողիկ Սաֆյանի ընտանիքում։ 1946 թ․ ընտանիքը տեղափոխվել է Երևան։

1954 թ․ Ագնեսան ընդունվեց Երևանի համալսարան, ռուսական բանասիրության ֆակուլտետ, որն ավարտեց 1959 թ․։ 1961 թ․ դառնալով գրականության ինստիտուտի աշխատակից՝ Ագնեսան  համատեղում էր գիտական աշխատանքը լրագրության հետ։

1962 թ․ Ա․ Սևունցը ամուսնանում է ծագումնաբան, նշանավոր «Զուբրի»՝ Ն․Վ. Տիմոֆեև-Ռեսսովսկու աշակերտ Արամ Զուրաբյանի հետ, և ընդունվելով Համաշխարհային մշակույթի ինստիտուտի ասպիրանտուրա՝ նրա հետ մեկնում է Մոսկվա։ 1964 թ․ նա վերադառնում է Երևան, որտեղ էլ ծնվում են նրա երկվորյակ որդիները՝ Լևոնը և Սուրենը։

1969 թ․ Ագնեսա Սևունցն աշխատանքի է ընդունվում «Հայֆիլմ» կինոստուդիայի սցենարական-խմբագրական կոլեգիայում։ Դրանք ստեղծագործական առունով «Հայֆիլմի» ամենահագեցած և հետաքրքիր տարիներն էին․ այնտեղ աշխատում էին ամենատաղանդավոր ռեժիսորներն ու օպերատորները՝ Ֆրունզե Դովլաթյան, Հենրիկ Մալյան, Լաերտ Վաղարշյան, Դմիտրի Քեոսայան, Յուրի Երզնկյան, Բագրատ Հովհաննիսյան, Գենադի Մելքոնյան, օպերատորներ Ալեքսանդր Յավուրյան, Սերգեյ Իսրայելյան, Լևոն Աթոյանց։ Իսկ հաճախակի կինոստուդիա այցելող Սերգեյ Փարաջանովը, գրող-սցենարիստներ Հրանտ Մաթևոսյանը, Աղասի Այվազյանը, Ռուբեն Հովսեփյանը, Մուշեղ Գալշոյանը շրջապատին հզոր ստեղծագործական ազդակ էին հաղորդում։

Ստեղծագործական վերելքի հենց այդ մթնոլորտում էլ Ագնեսա Սևունցը սցենարական աշխատանքի փորձ է կատարում։ Նրա գրած երեք սցենարներից և երեք պիեսներից՝ սցենարներից  մեկը հիմք դարձավ «Եվ այդ ժամանակ ես կվերադառնամ» ֆիլմի համար, որը նկարահանվեց միութենական կենտրոնական հեռուստատեսությունում, և  մեկ պիես բեմադրվեց հայկական հեռուստատեսության առաջին ալիքով։ Ցավոք, գաղափարական նկատառումներով՝ այն ժամանակվա խորհրդային գրաքննությունը անթույլատրելի էր համարել «խորհրդային մարդկանց դրական կերպարի խեղաթյուրումը» և կրոնական-խռովարար որոշ մոտիվներ, վերաձևել էր սցենարը՝ նվազեցնելով ստեղծագործության դրամատիզմը և խորությունը։ Պետական գաղափարախոսության զոհ դարձան Սևունցի այլ պիեսներ և սցենարներ նույնպես։

iLur.am

Նախորդ հոդվածըՋրականի (Ջաբրայիլ) շրջանում հայտնաբերվել է ևս 3 աճյուն
Հաջորդ հոդվածըԵրեք զինծառայողների սպանության կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը