ԱԳՆ․ Ֆրանսիան երբեք իր տեղը ՄԱԿ-ի ԱԽ-ում չի զիջի Եվրամիությանը

554

Ֆրանսիան մտադիր չէ Եվրամիությանը զիջել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի իր տեղը։

Այդ մասին ուրբաթ օրը BFM հեռուստաալիքի եթերում հայտարարել է ֆրանսիական ԱԳՆ-ի պետական քարտուղար Կլեման Բոնը։

Այդպիսով՝ դիվանագետը պատասխանել է հեռուստաալիքի հաղորդավարի հարցին՝  այն պնդումների վերաբերյալ, թե Ֆրանսիան պատրաստ է  հրաժարվել մշտական անդամի իր տեղից՝ հօգուտ Եվրամիության։

Սեպտեմբերի 22-ին բրիտանական Daily Telegraph թերթը տեղեկացրել էր, թե Ֆրանսիան, իբր, պատրաստ է իր տեղը ՄԱԿ-ի ԱԽ-ում զիջել Եվրամիությանը, եթե գործընկերներն ընդունեն իր առաջարկը՝ ընդհանուր բանակ ստեղծելու վերաբերյալ։

Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից է՝ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի և ԱՄՆ-ի հետ միասին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱֆղանստանում մարդասիրական ճգնաժամն անխուսափելի է
Հաջորդ հոդվածըԽաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է երկու հոգու՝ Դմիտրի Մուրատովին և Մարիա Ռեսսային