‘ԱԳՆ. Արգելքը հանված է, Իրանից ապրանքները ներկրվում են Հայաստան’

1121

Իրանի հետ բանակցությունների արդյունքում Հայաստանի մասով արգելքը հանվել է, բոլոր 52 անուն ապրանքներն այժմ ներկրվում են: Այս մասին iLur.am-ին հայտնեց արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանը դադարեցրել էր 52 անուն ապրանքների արտահանումը Հայաստան՝ նպատակ ունենալով օժանդակել ազգային արտադրությանը: Մասնավորապես, արգելվել էր Իրանի Իսլամական Հանրապետությունից ցորենի, ալյուրի, ձեթի, կենդանի անասունի և մսի, կերերի, սոյայի արտահանումը:

Իրանի կողմից արտահանման դադարեցման առիթով նոյեմբերի 6-ին ՀՀ կառավարությունը արտգործնախարարությանը հանձնարարել էր բանակցություններ վարել Իրանի հետ՝ խնդրին շուտափույթ լուծում տալու համար:

Նախորդ հոդվածը‘Ճապոնիան նոր վարչապետ է ընտրել’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի վարչապետը ժամանել է Ադրբեջան’