‘ԱԳՆ. Արևմուտքը Նեմցովի սպանությունն օգտագործում է Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով ‘

1059

Արևմտյան երկրները փորձում են օգտագործել Բորիս Նեմցովի սպանությունը՝ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով: Այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ մարդու իրավունքների, դեմոկրատիայի և իրավունքի գերակայության հարցերով լիազոր ներկայացուցիչ Կոնստանտին Դոլգովը Коммерсант-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է մարտի 10-ին:

«ՌԴ նախագահն այդ ողբերգությանը շատ հստակ գնահատական է տվել: Հրահանգվել է, որ հետաքննությունը կատարվի արհեստավարժ կերպով, և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Դա նորմալ ներքին գործընթաց է: Սակայն Արևմուտքում դա ուզում են հերթական փորձաքարը դարձնել՝ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար», ասել է Դոլգովը: ԱԳՆ ներկայացուցիչը արևմտյան մի շարք քաղաքական գործիչների դիրքորոշումը Նեմցովի սպանության հարցում անվանել է «այլանդակ»: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԵԽ օմբուդսմեն. ՀՀ դատարանների անկախության խոչընդոտը նախագահի վճռորոշ դերն է’
Հաջորդ հոդվածը‘Ավստրալիայի լողափում գտել են մալայզիական օդանավի անձեռոցիկներ’