‘ԱԳՆ. Դամասկոսի հայաշատ թաղամասում պայթյուններից հայեր չեն տուժել ‘

856

Դամասկոսի հայաշատ Ջարամանա թաղամասում նոյեմբերի 28-ի առավոտյան տեղի ունեցած պայթյունների հետեւանքով տասնյակ զոհերի մեջ հայեր չկան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեԼ է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ չորս պայթյունների հետեւանքով զոհերի թիվն արդեն հասել է չորս տասնյակի: Հիվանդանոցները լեփ-լեցուն են վիրավորներով:

Ջարամանայի բնակչության մեծամասնությունը քրիստոնյաներ են, այդ թվում` ավելի քան 400 հայ ընտանիք:

Առկա տվյալների համաձայն` Սիրիայում շուրջ 20 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 40 եւ վիրավորվել 66 հայ: Նաեւ յոթ առեւանգված հայեր կան եւ երկու անհայտ կորած զինծառայողներ: Շուրջ 200 բնակարաններ վնասվել են: 

Նախորդ հոդվածը‘Ստեփանակերտի օդանավակայանը կշահագործվի երկու ամսից ‘
Հաջորդ հոդվածը‘Անոնս. Հարցազրույց, որից հետո հայ նախարարը սպառնում է ֆրանսիացի լրագրողին’