‘ԱԳՆ.Եգիպտոսում հանգստացողների թվում Հայաստանի քաղաքացիներ չկան’

797

Եգիպտոսում հանգստացողների թվում Հայաստանի քաղաքացիներ չկան: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Նրա խոսքով, այս պահին Հայաստանի 10 քաղաքացիներ աշխատանքի բերումով գտնվում են Հուրգադայում: «Նրանց հետ մշտական կապ է պահվում»,- ընդծել է Տիգրան Բալայանը: Եգիպտոսում ընդամենն ապրում է Հայաստանի 400 քաղաքացի՝ այդ թվում երկքաղաքացիները: Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալներով, իսլամիստների եւ ոստիկանության բախումների հետեւանքով զոհվել է 173 մարդ, որոնցից՝ 95-ը՝ Կահիրեում: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը ցանկանում է, որ հաղթի Իլհամ Ալիեւը’
Հաջորդ հոդվածը‘Երևանից Օմսկ մեկնող ավտոբուսը խափանվել է ճանապարհին. ուղևորները շուրջ մեկ օր է մնացել են Կազբեկի ոլորաններում’