‘ԱԳՆ-ը մեկնաբանում է ОРТ-ի կիրակնօրյա ռեպորտաժում հնչած տեղեկատվությունը’

2156

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի մոտ այնպիսի տպավորություն է,որ Հայաստանի իշխանությունները վերջին պահին են տեղեկանում արտաքին քաղաքականության ասպարեզում տեղի ունեցող փոփոխությունների մասին` չկարողանալով համարժեք արձագանքել դրանց:

Այս մասին iLur.am-ի հետ զրույցում պատգամավորը հայտարևարեց` անդրադառնալով ռուսական Առաջին ալիքի կիրակնօրյա ռեպորտաժին, որտեղ բավական կոշտ ձեւակերպումներով հայտարարվում է, որ Հայաստանը Մաքսային միություն կարող է մուտք գործել միայն Ադրբեջանի հետ «տարածքային վեճը» լուծելուց հետո:

«Նմանօրինակ հայտարարությունները առաջին հերթին պետք է մեկնաբանեն Հայաստանի իշխանությունները, արտաքին գործերի նախարարությունը,  առավել բարձրաստիճան պաշտոնյաներ քանի որ նմանօրինակ հայտարարությունների հասցեատերը ի վերջո իրենք են և սակայն առ այս պահը որևէ բարձրաստիճան պաշտոնյա չի պատասխանում այս հարցերին», — ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը տարակուսեց, որ Հայաստանի իշխանությունները չեն արձագանքում նաեւ հայտարարություններին, որ Թուրքիան ևս ցանկանում է դառնալ Մաքսային Միության անդամ:

«Ես կարծում եմ, որ մենք պետք է առաջին հերթին լսենք թե ի՞նչ են ասում իշխանությունները, որոնք վարում են բանակցություններ և հայտարարում Մաքսային Միությանը անդամակցելու իրենց արագացված վճռականության մասին»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Ի դեպ, ԱԳՆ լրատվական ծառայության ղեկավար Տիգրան Բալայանը, ի պատասխան թեմայի շուրջ մեր հարցադրման, ընդամենը նշեց, որ Մինսկում տեղի ունեցած հանդիպումների եւ քննարկումների մասին տեղեկատվությունը հրապարակված է Հայաստանի, ինչպես նաեւ այլ մասնակից երկրների հմապատասխան գերատեսչությունների պաշտոնական կայքերում:

 

Նախորդ հոդվածը‘Զատուլին. Թուրքիան ոչ մի առիթ չունի Մաքսային միությանն անդամակցելու համար’
Հաջորդ հոդվածը‘Միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 250 հազ.դոլար ‘