‘ԱԳՆ-ը Վոլգոգրադի ահաբեկչության զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ տեղեկատվության դեռ չի տիրապետում ‘

720

ՀՀ ԱԳՆ-ը դեռևս տեղեկատվության չի տիրապետում, թե արդյոք Վոլգոգրադում ահաբեկչության հետևանքով զոհվածների և տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ կան: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Տվյալներ առայժմ չկան»,- ասել է նա:

Հոկտեմբերի 21-ին Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում ուղևորատար ավտոբուսում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, ավելի քան 30-ը`տուժել: 

Նախորդ հոդվածը‘Կահիրեում անհայտ անձինք կրակ են բացել հարսանեկան արարողության ուղղությամբ’
Հաջորդ հոդվածը‘Հրեական «Նոբելը» հանձնվել է Նյու Յորքի քաղաքապետին’