‘ԱԳՆ. Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը վերականգնելու քայլերը’

929

Իրանը մշտապես պաշտպանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը վարականգնելու ուղղությամբ արված քայլերը, լրագրողներին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մերզիե Աֆհամը:

«Կարծում եմ, որ երկու երկրների համաձայնությունը՝ հանդիպելու Փարիզում, ինչպես նաև՝ երկկողմ հարաբերությունների զարգացմանը և խնդրի լուծմանն ուղղված քայլերի քննարկումը՝ այդ երկրների գործն է»,- ասել է նա՝ պատասխանելով Ֆրանսիայի նախագահի կողմից Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին Փարիզում հանդիպման հրավիրելու վերաբերյալ հարցին, այսօր հաղորդել է իրանական IRINN հեռուստաալիքը:

Աֆհամը նշել է, որ եթե Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական անձինք ընդունել են այդ հրավերը, ապա դա քայլ է՝ ուղղված խնդրի լուծմանը և երկու հարևան երկրների փոխհարաբերությունների կարգավորմանը: Իրանը մշտապես ջերմ հարաբերություններ է պահպանել հարևան երկրների հետ և նույն քաղաքականությունն է վարում է նաև հյուսիսային հարևանների նկատմամբ:

«Ուզում ենք, որ ջանքերն արդյունք տան, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորվեն: Իրանն այդ առնչությամբ բանակցություններ է վարում երկու երկրների հետ էլ»,- ասել է ԱԳՆ մամլո քարտուղարը: Փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Վլադիմիր Դորոխին. Հայկական տարածքում ձերբակալված ադրբեջանցիների մեջ Ռուսաստանի քաղաքացիներ չկան’
Հաջորդ հոդվածը‘Երրորդ պոչամբար Թուխմանուկում չի լինի ‘