‘ԱԳՆ խոսնակը դժվարությամբ է հավատում Ռումինիայի ԱԳ նախարարի հայտարարությանը’

1457

ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին
 
Հարց —  Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Ռումինիայի արտգործնախարարը, ադրբեջանական լոբիստական կառույցի հարցմանն իբրև թե, հանդես է եկել տարօրինակ հայտարարությամբ, որը աղավաղում է ղարաբաղյան հիմնախնդրի և դրա կարգավորման գործընթացի էությունը։ Ինչ կասե՞ք դրա վերաբերյալ:  

Պատասխան — Դժվար է հավատալ, որ ԵԱՀԿ-ի, Եվրոպական միության որևէ անդամ երկրի բարձրաստիճան պաշտոնյա կարող է հանդես գալ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հայտարարությամբ, որը հակասում է թե ԵԱՀԿ-ի, թե ԵՄ-ի մոտեցումներին, նաև ակնհայտորեն հակասում է համանախագահ երկրների ղեկավարների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի նախագահների մակարդակով ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ վերջին հինգ տարիների ընթացքում արված հինգ հայտարարություններին։ 
 
Չենք կարծում, որ ինչ-որ ադրբեջանական լոբիստական կազմակերպությանը հաճոյանալու համար որևէ երկրի պատասխանատու անձ կարող է անպատասխանատու հայտարարություն անել, որը կարող է միմիայն վնաս հասցնել բանակցային գործընթացին:
 

Նախորդ հոդվածը‘Խոլերայի համաճարակ ԱԽՔ-ի պատճառո՞վ’
Հաջորդ հոդվածը‘Ըմբշամարտիկ Դավիթ Սաֆարյանը` աշխարհի չեմպիոն. ֆոտոշարք’