‘ԱԳՆ. Հարձակվել են, բայց չեն կոտրել’

1231

ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ «ՀՀ դեսպանությունների պաշտոնական կայքէջերը կոտրելու վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»:

«Դեսպանությունների պաշտոնական կայքէջերի նկատմամբ իրականացվել է ծավալուն հաքերային հարձակում, որի զարգացումը կանխելու նպատակով, ելնելով անվտանգության նկատառումներից՝ ԱԳՆ մասնագետների կողմից ՀՀ դեսպանությունների պաշտոնական կայքերի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է: Իրականացվում են համապատասխան աշխատանքներ կայքէջերի բնականոն գործունեությունը հնարավորինս սեղմ ժամկետներում վերականգնելու համար»,- ասված է հայտարարության մեջ: 

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի ցավակցականը Աստղիկ Սարուխանյանի մահվան կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Հանրաքվեի հետքերով. Թիրախում նաեւ լրագրողներն էին’