‘ԱԳՆ ղեկավար. Ռուսաստանի հետ դիմակայությունում Ուկրաինան հույսը պետք է դնի միայն իր վրա’

872

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան կարծում է, որ Ռուսաստանի դեմ դիմակայությունում  Ուկրաինան հույսը պետք է դնի միայն իր վրա և գործի դնի դիվանագիտական միջոցներ: Այն հարցին, թե արդյո՞ք անհրաժեշտ է դիմել Արևմուտքին՝ ռազամական օժանդակության համար, նա պատասխանել է. «Ես համոզված եմ, որ ցանկացած հակամարտություն պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, դիվանագիտական միջոցներով: Թեպետ՝ եթե Ռուսաստանի կողմից բացահայտ ագրեսիա լինի, զենքի բացահայտ կիրառում, այդ ժամանակ, իհարկե, պետք կլինի օգնություն խնդրել»: Այն կարծիքին, թե Ուկրաինայի զինված ուժերն ի վիճակի չեն դիմակայելու ռուսաստանյան բանակին, Դեշչիցան այսպես է արձագանքել. «Ուկրաինայի ժողովուրդը շատ ուժեղ է, և նա արդեն դա ցույց է տվել»:

Հիշեցնենք. մարտի 1-ին պաշտպանության և միջազգային գործերով Դաշնային խորհրդի հանձնաժողովները հավանություն են տվել ՌԴ նախագահի դիմումին՝ ՌԴ զինված ուժերը  Ուկրաինայի տարածքում կիրառելու վերաբերյալ, մինչև որ իրավիճակը կայունանա այդ երկրում: Փոխանցում է correspondent.net-ը:

Նախորդ հոդվածը‘Իլյումժինով. Շախմատում Հայաստանի հաջողությունները հետևողական աշխատանքի արդյունք են’
Հաջորդ հոդվածը‘Ինչ ունեն-չունեն ԼՂՀ պաշտոնյաները. Հայտարարագրեր ‘