‘ԱԳՆ. Մոսկվայի դեսպանությունը մշտական կապի մեջ է Հրաչյա Հարությունյանի հետ’

846

Մոսկվայում ՀՀ դեսպանության աշխատակիցները մշտական կապի մեջ են Հրաչյա Հարությունյանի փաստաբանների հետ, իսկ Հարությունյանի՝ Հայաստան արտահանձնելու հարցին անդրադարձ կլինի դատարանի վճիռը լինելու դեպքում, iLur.am-ին հայտնեց ԱԳՆ լրատվական ծառայության պետ Տիգրան Բալայանը:

Նա տեղեկացրեց, որ դեսպանության աշխատակիցները փորձում են հաց հագուստ եւ ծխախոտ փոխանցել հուլիսի 13-ին 18 մարդու պատճառ դարձած վթարի մասնակից Հարությունյանին: «Սակայն այս պահին, կարծես թե նման օգնության կարիք չկա, որովհետեւ Հարությունյանը հիվանդանոցում է գտնվում», — ասաց Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Նոր Մոսկվայում 46-ամյա հայաստանցի Հրաչյա Հարությունյանի վարած «Կամազ» մակնիշի բեռնատարը մեծ արագությամբ բախվել էր ավտոբուսին և երկու մասի բաժանել այն։ Վթարի հետեւանքով 18 մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա, ընդհանուր առմամբ տուժել է շուրւջ 50 մարդ: Հրաչյան ՀԱրությույնանը ՀՀ քաղաքացի է, ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների, նա երթեւեկել է հայաստանյան վարորդական իրավունքով, իսկ նրա վարած «ԿամԱԶ»-ը հանված է եղել հաշվառումից: Հարությունյանը դատարանի դահլիճ է բերվել կանացի խալաթով, նա իրեն մեղավոր չի ճանաչում:

ՀՀ եւ ՌԴ միջեւ գործող իրավապայմնագրային հիմքով՝ Հրաչյա Հարությունյանը կարող է արտահանձնվել Հայաստան դատարանի վճռից հետո:

 

Նախորդ հոդվածը‘«Эхо Москвы» ռ/կ լրագրող. Հայ վարորդը և յակուտ քաղաքապետը’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանոթյուն. Վեճ և դանակահարություն հանրակացարանի բաղնիքում’