‘ԱԳՆ-ն արձագանքել է թուրքական կողմին ‘

803

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանել է «ԱրմԻնֆո» լրատվական գործակալությանը: Բալայանին հարցրել են, թե «երեկ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, թե թուրքական կողմը ցանկանում է առաջարկել նոր ստեղծագործ մոտեցումներ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով։ Ինչպե՞ս կարձագանքեք այդ հայտարարությանը»:  Ի պատասխան՝ Բալայանը հայտարարել է, թե «Արձանագրությունների ստորագրումից անցել է չորս տարի, և այս չորս տարիների ընթացքում մենք թուրքական կողմի նույն հին երգն ենք լսում՝ ինչ-որ ստեղծագործ մոտեցումների մասին: Դրանք ոչ այլ ինչ են, քան միջազգային հանրության կողմից ակնկալվող արձանագրությունների առանց նախապայմանների վավերացման և իրականացման գործընթացի թուրքական կողմից ձախողումը քողարկելու շարունակական փորձեր»:

 

Նախորդ հոդվածը‘Ում «վզին են դրել» «Էրեբունի-Երեւան»-ի ծախսերը’
Հաջորդ հոդվածը‘Այսօր ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 409.00 դրամ/դոլար’