‘ԱԳՆ-ն դատապարտում է Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը’

972

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որն այժմ կոչվում է Իսլամական պետություն, ականապատել և պայթեցրել է Դեյր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին:

Այս կապակցությամբ Արտաքին գործերի նախարարությունը տարածել է պաշտոնական հաղորդագրություն, որով խստորեն դատապարտում է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը ահաբեկիչների կողմից: 

«Սրբավայրի հանդեպ այս զարհուրելի բարբարոսությունը կրկին անգամ ցույց է տալիս այսպես կողչված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագ էությունը:

Միջազգային հանրությունը պետք է անհապաղ կանգնեցնի, ամրատախիլ անի քաղաքակիրթ մարդկությանը սպառնացող այդ ժանտախտը, կտրի դրա սնուցման, ֆինանսավորման, աջակցության, հովանավորման ուղիները»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘iLur.am-ի և «Հրապարակ»-ի վերաքննիչ բողոքի քննությունը՝ այսօր’
Հաջորդ հոդվածը‘Մանկապղծին տեղափոխել էին «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ էլ վերջինս մահացել է’