‘ԱԳՆ-ն կտեղափոխվի. ԱԳՆ մամլո խոսնակ’

1072

Օրերս Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը լրագրողների հետ ասուլիսում  հայտարարել էր, որ  արտաքին գործոց նախարորթյան շենքը կարող է դառնալ հյուրանոց: Ըստ Նարեկ Սարգսյանի՝ ինքը դա չի բացառում, քանի որ դա  հնարավոր և նորմալ է համարում:

iLur.am-ի խնդրանքով մեկնաբանելով քաղաքի գլխավոր ճարտարապետի սույն հայտարարությունը՝ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը փոխանցեց, թե մի քանի ամիս առաջ ընդունվել է կառավարության որոշում, ըստ որի՝ ԱԳՆ-ի համար կառուցվելու է նոր շենք՝ արդարադատության նախարարության նախկին շենքի տեղում:

Տիգրան Բալայանը չցանկացավ մենաբանել, թե այդ դեպքում է ինչպիսի ճակատագրի կարժանանա Հանրապետության հրապարակում գտնվող ԱԳՆ-ի այժմյան շենքը, սակայն արդեն կարծես թե կասկածից վեր է, որ այն կհամալրի երևանյան հյուրանոցների շարքը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանում տեղի Է ունեցել ՀԱՊԿ-ի Արագ արձագանքման հավաքական ուժերի գլխավոր վարժանքը’
Հաջորդ հոդվածը‘Ալիևին Ֆրանսահայ համայնքը կդիմավորի բողոքի ակցիայով ‘