‘ԱԳՆ-ն հաստատեց թուրք-սիրիական սահմանին 2 սիրիահայ պատանիների առևանգվելու մասին տեղեկությունը’

811

Թուրք-սիրիական սահմանին 2 սիրիահայ պատանիների առևանգվելու մասին տեղեկությունը քիչ առաջ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ պատանիների հետ եղած կանայք ազատ են արձակվել և հատել Թուրքիայի հետ սահմանը:

ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը նշեց նաև, որ նոր տեղեկություն չկա նաև ուրբաթ օրն առևանգված հայ տղամարդկանց մասին: Նրանք ևս առևանգվել էին թուրք-սիրիական սահմանին, նրանց հետ եղած կանայք ևս ազատ էին արձակվել և հատել Թուրքիայի սահմանը: ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում արդեն 2 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը հասնում է 100.000-ի: Զոհված սիրիահայերի թիվը հասնում է 5 տասնյակի: Բազմաթիվ սիրիահայեր առևանգվել են, ազատ արձակվել փրկագնով:

Նախորդ հոդվածը‘Դուբայի բնակիչներն ավելորդ քաշից կորցրած յուրաքանչյուր կգ-ի դիմաց կստանան ոսկի’
Հաջորդ հոդվածը‘Ուզբեկական թերթը Իսլամ Քարիմովին փադիշահ է հռչակել’