‘ԱԳՆ-ն հույս ունի, որ Ուկրաինայում վիճելի հարցերին խաղաղ հանգուցալուծում կտրվի’

663

Հայաստանի իշխանությունները «խորապես ցավում են Կիևում բախումների հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ և հույս են հայտնում, որ վիճելի հարցերին խաղաղ հանգուցալուծում կտրվի»: Այսպիսի պատասխան տվեց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը «Ազատության» հարցերին, թե ի՞նչ դիրոքորոշում ունի պաշտոնական Երևանը Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, մտադի՞ր են արդյոք Հայաստանի իշխանությունները ճանաչել հեղափոխությունից հետո Ուկրաինայում ձևավորված նոր իշխանություններին ու պաշտոնական հարաբերություններ սկսել նրանց հետ: Բալայանը, սակայն, հավելեց, որ Հայաստանի դեսպանը շարունակում է գտնվել Կիևում. — «Մեր դեսպանը գտնվում է Կիևում և ուշադրությամբ հետևում է իրադարձությունների զարգացմանը»:

Նախորդ հոդվածը‘Վերսկսվում է Արամի փողոցի բնակարանների խարդախության գործով կասեցված դատավարությունը. Pastinfo’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’