‘ԱԳՆ-ն ներողություն է խնդրել Ուկրաինայի դեսպանից՝ ուշացած գրառման համար ‘

882

Հայաստանի ԱԳն և ցավակցություն է հայտնել Ոկրաինայի ժողովրդին և Մայդանի զոհերի կապակցությամբ: Այդ մասին մարտի 10-ին մամուլի ասուլիսում հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Անդրադառնալով այն տեղեկություններին, որ ԱԳՆ-ն այդ իրադարձությունների կապակցությամբ լռում է՝ վերջինս նշել է, թե ԱԳՆ ներկայացուցիչը գրառում է թողել Ոկրաինայի դեսպանատանը բացված կարեկցանքի գրքում: Ըստ Նալբանդյանի, գրառումը կատարվել է փետրվարի 24-ին: Դրանից հետո ԱԳՆ ներկայացուցիչը զրուցել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանի հետ և ներողություն խնդրել ուշացման համար, իսկ դեսպանը դրան վերաբերվել է ըմբռնումով:

«Ինչ վերաբերում է Ուկրաինայի իրադարձություններին, մենք լիահույս ենք, որ իրավիճակը կկարգավորվի խաղաղ և իրավական ճանապարհով. կգտնվեն լուծումներ  լարվածությունը թուլացնելու և կուտակված խնդիրները լուծելու համար»,- ասել է Նալբանդյանը: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանը նոր վարկ է վերցնում ‘
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը որակազրկվել է 1 խաղով’