‘ԱԳՆ-ն ոչ հաստատում, ոչ հերքում է Հենրիկ Մխիթարյանից դիվանագիտական անձնագիրը վերցնելու լուրը’

2475

«Դիվանագիտական անձնագիրը այս կամ այն անձին տալու և չեղարկելու կամ վերադարձնելու հարցով կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ չեղարկվել է 254 դիվանագիտական անձնագիր, որոնք մեր կոչերից և հորդորներից հետո չեն վերադարձվել՝ առանց մանրամասնելու, թե կոնկրետ ում մոտ է եղել դիվանագիտական անձնագիր, ում է տրված եղել, քանի որ սա պաշտպանված է նաև «Անձնական տվյալների պաշտպանության մասին»  ՀՀ օրենքով»:

Այսօր նման հայտարարություն է արել ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով այն հարցին, թե ճի՞շտ են արդյոք այն տեղեկությունները, որ Հենրիկ Մխիթարյանը նախկինում ունեցել է դիվանագիտական անձնագիր, եւ այժմ իշխանությունները հետ են վերցրել այդ անձնագիրը:

«Ես չեմ կարող կոնկրետ անուններ հրապարակել: Այս պահի դրությամբ 100-ից ավելի դիվանագիտական անձնագրեր վերադարձվել են, 254-ը՝ չեղարկվել: Կարող եմ ասել որ  հարյուրին մոտ անձնագրեր վերադարձվել են տարբեր նախկին պաշտոնյաների, անհատների, գործող պաշտոնյաների կողմից նաև, նրանց կողմից որոնք դիվանագիտական անձնագիր կրելու իրավունք այլևս չունեն»,- ասել է Բալայանը:

Նախորդ հոդվածը‘Արցախի ՄԻՊ-ը հրաժարական է տվել’
Հաջորդ հոդվածը‘Փաշինյանը մեկնում է Դուշանբե’