‘ԱԳՆ. Վերին Լարսը կրկին փակ է’

1341

Ռուսաստանը և Վրաստանը կապող ավտոճանապարհի հատվածի փլուզման հետևանքով Վերին Լարսի անցակետը չի գործում, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարությունը` վկայակոչելով Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:

Կուտակումներից խուսափելու նպատակով ԱԳՆ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ տվյալ երթուղով երթևեկելուց: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, իր հերթին, տեղեկացնում է, որ օգոստոսի 20-ին` ժամը 22:30-ին, Վրաստանի համապատասխան գերատեսչությունից տեղեկություն է ստացվել, որ փլուզման հետևանքով փակվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը: Ժամը 23:45-ից գազամատակարարումը դեպի Հայաստան դադարեցվել է:

Հիշեցնենք, որ Հայաստանի համար ամենաբանուկ` Վերին Լարսի անցակետով ուղեւորների եւ բեռների փոխադրումը դադարեցվել էր նաեւ օգոստոսի սկզբին` տրանսպորտային չափազանց մեծ հոսքի պատճառաբանությամբ: Իսկ այս տարվա մայիսին շուրջ 6 շաբաթով Լարսը փակ էր խոշոր փլուզման պատճառով:

Նախորդ հոդվածը‘Ջորջ Բուշ կրտսերը սառցե լոգանք է ընդունում հանուն ALS Ice Bucket Challenge-ի (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» մտադիր է գնել Ռոյսին և Կուադրադոյին’