‘ԱԳՆ. Վրաստանի նախագահը կայցելի Հայաստան’

829

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կայցելի Հայաստան, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:

 «Մոտ ժամանակներս մենք սպասում են Վրաստանի նախագահի այցին»,-նշել է Նալբանդյանը: Նրա խոսքով, 2013 թ. Հայաստանը շարունակել է բարիդրացիական սերտ հարաբերություններ զարգացնել հարևանների` Վրաստանի և Իրանի հետ:

«Ինչ վերաբերում է Իրանին, մի քանի շաբաթից նախատեսված է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստը»,- նշել է նա: 

Նախորդ հոդվածը‘Երևանում Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները շոշափել են Հայոց ցեղասպանության ճանաչմանն առնչվող հարցեր’
Հաջորդ հոդվածը‘Կիեւում զոհված Սերգեյ Նիգոյանի հայրը խոսում է որդու մասին’