‘Ագուերոն վնասվածք է ստացել մարզման ժամանակ’

1293

«Ման. Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն մարզման ժամանակ վնասել է ծունկը: Այդ մասին 29-ամյա արգենտինացի ֆուտբոլիստը հայտնել է իր թվիթերյան միկրոբլոգում:

«Երեկվա մարզման ժամանակ ցավ զգացի ձախ ծնկիս շրջանում: Բժիշկներն ասացին, որ ես կազմ կվերադառնամ 2 շաբաթից: Պետք է լիովին ապաքինվել»,- գրել է հարձակվողը:

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Ագուերոն «քաղաքաբնակներ»-ի կազմում մասնակցել է 24 հանդիպման և խփել 21 գոլ:

Հիշեցնենք, որ մարտի 12-ին «Ման. Սիթի»-ն ԱՊԼ-ի 30-րդ տուրի շրջանակում կհյուրընկալվի «Սթոք Սիթի»-ին:

Նախորդ հոդվածը‘Բալագե. «Կարծում եմ՝ Նեյմարը հասկացավ, որ ՊՍԺ-ն իր համար չէ»’
Հաջորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով’