‘Ագուերո. «Եվ ի՞նչ է Գվարդիոլան սովորեցրել Մեսսիին. ինչպես ավելի լավ հարվածել գնդակի՞ն»’

1200

«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն խոսել է Խոսեպ Գվարդիոլայի մասին, ով կդառնա Մանուել Պելլեգրինիի փոխարինողը անգլիական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում.

«Այս տարի մենք չենք խոսել Մեսսիի հետ Գվարդիոլայի մասին, սակայն երբ մենք միասին խաղում էինք Ամերիկայի գավաթում, Լեոն ինձ պատմել է նրա մասին: Նա ինձ ասում էր, որ Գվարդիոլան իրեն շատ բան է սովորեցրել, սակայն ես նրան պատասխանեցի. «Եվ ի՞նչ է նա քեզ սովորեցրել: Թե ինչպես ավելի լավ հարվածես գնդակի՞ն:

Տարօրինակ է, երբ մրցաշրջանի ավարտից 4 ամիս առաջ դու իմանում ես, որ քո մարզիչը պետք է հեռանա, և ինչ-որ մեկը նրան պետք է փոխարինի, բայց գործերն այդպես են դասավորվել: Հուսով եմ՝ մենք կկարողանանք ինչ-որ բան նվաճել, որպեսզի Պելլեգրինին գեղեցիկ հեռանա: Իսկ հետո կհարմարվենք այն բանին, թե ինչ է մեզանից ցանկանում Գվարդիոլան»,- արգենտինացի հարձակվողի խոսքերն է փոխանցում Independiente en la Uno ռադիոկայանը:

Նախորդ հոդվածը‘Մոուրինիոն հայտնել է, որ հուլիսին նոր ակումբ կգլխավորի’
Հաջորդ հոդվածը‘Արոնյանը չորրորդ անգամ ձգտում է աշխարհի չեմպիոնի թագին’