‘Ագուերո. «Մեսսիին ասել եմ, որ Մանչեսթերը հիանալի քաղաք է»’

1017

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին պատմել է Մանչեսթերի կյանքի մասին:

«Մեսսին արդեն գիտի, որ Մանչեսթերում լողափեր չկան: Ես նրան բացատրել եմ, որ ազատ ժամանակի մեծ մասը տանն ենք անցկացնում: Լիոնելին պատմել եմ, որ Մանչեսթերը հիանալի քաղաք է: Այստեղ դուք կարող եք ամբողջ օրը նստել տանը, յուրաքանչյուր երրորդ օրը ֆուտբոլ խաղալ: Եղանակն այդքան մեծ նշանակություն չունի: Մենք միմյանց հետ կարող էինք ֆուտբոլ խաղալ, իսկ հետո մատե խմել»,_ Ագուերոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Նախորդ հոդվածը‘beIN Sports. «Չելսի»-ն բանակցություններ է վարել Ալեգրիի հետ’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայում ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստն է’