‘Ագրարայինը «հայկուլիկները» չեն. թռուցիկներ բուհի լսարաններում. Ֆոտոշարք ‘

2401

Քիչ առաջ iLur.am-ի խմբագրությունը այսպիսի բովանդակությամբ մի նամակ ու ֆոտոշարք է ստացել, որը ամբողջությամբ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

«Երեկ մի շարք անձինք խոչընդոտեցին ՀԱԿ ակտիվիստների կողմից թռուցիկների բաժանումը, ինչը սահմանադրությամբ վերջիններիս տրված իրավունքն է: Ցավալիորեն այդ «մի շարք անձանց» շարքում էին ՀԱԱՀ-ի ուսխորհրդի և դասախոսական անձնակազմի մի շարք ներկայացուցիչներ:

Ուսխորհրդի, որը վեր է ածվել ՀՀԿ-ի տարածքային կառույցի, ուսխորհրդի, որը Երիտասարդական հիմնադրամների միջոցով տրամադրելով «կրթաթոշակներ», ուսանողներին է մատուցում Հանրապետական կուսակցության կուսակցական տոմսերը, հետագայում էլ՝ վերջիններիս օգտագործում ՀՀԿ-ի շահերը սպասարկելու համար:

Հաճախ է խոսվում ԲՈՒՀ-երի ապաքաղաքականացված լինելու անհրաժեշտության մասին: Սակայն ԲՈՒՀ-ը ոչ թե պետք է լինի ապաքաղաքականացված, այլ ապակուսակցականացված:

Ելնելով այս ամենից մենք, ՀԱԱՀ-ի որոշ ուսանողներ, գտնում ենք, որ ԲՈՒՀ-ը պետք է մասնակից դառնա քաղաքականությանը և լինի ապակուսակցականացված: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջանում ուսխորհուրդները և կրթական համակարգը առհասարակ մաքրել նմանատիպ թափթփուկներից: Նման անձինք չեն կարող ներկայացնել ՀԱԱՀ-ն: ՀԱԱՀ-ն «հայկուլիկները» չեն, ՀԱԱՀ-ն այստեղ ուսանող և դասավանդող բազմաթիվ արժանապատիվ ՀՀ քաղաքացիներն են:

Հետևաբար՝ մենք հայտարարում ենք, որ այսուհետ մարդու հիմնարար իրավունքներից և ազատություններից բխող այն բոլոր ակցիաները, գործընթացները, որոնք կխոչընդոտվեն փուչիկ կարենների, հայկուլիկներ, սաքուլիկների և նմանատիպ այլ ուլիկների կողմից, թափանցելու են համալսարաններ:

Առաջին քայլը արված է: Այսօր,  ՀԱԱՀ-ի լսարաններում»:

 

Նախորդ հոդվածը‘Օմբուդսմենը դատապարտում է լրագրողի դեմ ոստիկանների բռնությունը’
Հաջորդ հոդվածը‘Վ.Կարապետյան. Դիտարկումներ Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի մասին’