‘«Ագօս»-ը հրապարակել է Օջալանի նամակը հայ ժողովրդին’

1056

Թուրքիայում հրատարակվող «Ագօս» օրաթերթը հրապարակել է Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ, ցմահ ազատազրկության մեջ գտնվող Աբդուլլահ Օջալանի նամակը` ուղղված հայ ժողովրդին:

eMedia.am-ի ներկայացմամբ, դրանում Օջալանը խոսում է Հայոց ցեղասպանության դառը հետևանքների մասին ու ընդգծում այն հանգամանքը, որ հայ ժողովուրդը մնացել է կենդանի ու կառուցում է իր պետականությունը. «դա ինքին հրաշք է»: 

Օջալանը նշել է նաև, որ իր վերաբերմունքը հայ ժողովրդի հանդեպ երբեք բացասական չի եղել, իսկ հայերի պայքարը տարածաշրջանում անվանել է պայքար հանուն տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքների ու ազատությունների: 

«Կապ չունի, թե տարածաշրջանի որ ժողովրդի մասին է խոսքը, լինի թուրք, քուրդ, պարսիկ, արաբ և թե հայ, նրանք բոլորն ունեն հավասար իրավունքներ ու մենք պայքարում ենք հանուն դրա: Սա պետք է ավանդենք նաև մեր գալիք սերունդներին»,- նշել է իր նամակում Օջալանը: Նա  հիշատակել է նաև Հրանտ Դինքին որպես Թուրքիայում «ցեղասպանության վերջին զոհի»:

Նախորդ հոդվածը‘Հունվարի 29-ին Երեւանում ծնվել է 51 երեխա’
Հաջորդ հոդվածը‘Բագրատյան. Կառավարությունը ուժեղ երկրների առաջ քծնելու բացառիկ հատկություններով է օժտված’