‘ԱԳ նախարարը Արցախում կանդրադառնա վաշինգտոնյան հանդիպումների ժամանակ քննարկված հարցերին. Արմենպրես’

1590

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 4-ին աշխատանքային այցով կմեկնի Արցախ, որտեղ Արցախի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի վաշինգոտնյան հանդիպումների ժամանակ քննարկված հարցերին։

«Արմենպրես»ի հարցին ի պատասխան, այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։ Հարցին, թե արդյոք Մնացականյանը արցախյան կողմին է փոխանցելու նաև համանախագահների՝ Վաշինգտոնում արված առաջարկությունները, Նաղդալյանը պատասխանել է, որ դա կանոնավոր գործառույթ է, որը մշտապես իրականացվում է Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպումից առաջ կամ հետո։

«Սա իրականացվում է Արցախն առավել ներգրավված պահելու համար, սակայն սա որևէ կերպ չի փոխարինելու Արցախի անմիջական ներգրավվածության հարցին և ,բնականաբար, այս հանդիպման ընթաքում նույնպես անդրադարձ է կատարվելու վաշինգտոնյան հանդիպումների ժամանակ քննարկված հարցերին, իսկ այդ հարցերը քննարկվելու են Արցախի ղեկավարության հետ»,- նշել է Նաղդալյանը: 

Նա հայտնել է նաեւ, որ այցի շրջանակում նախարարը հանդիպելու է Արցախի նախագահ Բակո Սահակյանի, Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի, ինչպես նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ։

Նախորդ հոդվածը‘ՖԻԴԵ․ Լեւոն Արոնյանը բարելավել է վարկանիշը’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Հոնկոնգի խորհրդարանի շենքի նորոգումը կարժենա 7,7 մլն դոլար’