‘ԱԳ փոխնախարարը գերված հայ զինվորի հարցով հանդիպել է ԿԽՄԿ ներկայացուցչին’

805

ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն այսօր հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Դրագանա Ռանկովիչի հետ` օգոստոսի 8-ին Ադրբեջանում գերի ընկած հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի հարցում ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության կատարած աշխատանքների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով: 
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ՝ փոխնախարար Հովակիմյանը կոչ է արել ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակությանը հարցի առնչությամբ գործադրել ավելի ակտիվ միջնորդական ջանքեր՝ կարևորելով Բաքվում ԿԽՄԿ պատվիրակության հետ սերտ համագործակցությունը: 
Իր հերթին տիկին Ռանկովիչը հայտնել է, որ ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության կողմից կազմակերպության մանդատի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քայլեր` Բաքվի ԿԽՄԿ գրասենյակի ներկայացուցիչների կողմից հայ զինվորին այցելելու թույլտվություն ստանալու նպատակով:   

Նախորդ հոդվածը‘Էրեբունիում ջրամատակարարման գրաֆիկը կխախտվի’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկայում կաթնասունների նոր տեսակ են հայտնաբերել՝ օլինգիտո’