‘ԱԴԾ. Ի՞նչ են անում իսլամիստները՝ Սիրիայում և Իրաքում պարտություն կրելուց հետո’

10401

Միջազգային ահաբեկիչները, Սիրիայում և Իրաքում պարտության մատնվելուց հետո, վերադասավորվում են և ուղևորվում Մերձավոր Արևելքից դուրս, հաղորդել է Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:

«Բանդիտները հիմնականում կենտրոնանում են Աֆղանստանում, որտեղ արդեն «Իսլամական պետության» դիրքեր կան, և որտեղից գրոհայինները հնարավորություն ունեն թափանցելու ԱՊՀ երկրների տարածք»,- հայտարարել է Բորտնիկովը ԱՊՀ անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում:

ԱԴԾ ղեկավարի խոսքով՝ գրոհայինները փոխում են իրենց մարտավարությունը. խմբավորումների ղեկավարներն իրենց կողմնակիցներին խորհուրդ են տալիս անցնելու «անհատական  ջիհադի»:

Նոյեմբերի վերջին Աֆղանստանում ԻՊ-ի գրոհայինների թվաքանակը գնահատվել է երեքից չորս հազար մարդ:

Փոխանցում է ria.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Թրամփի ռազմավարությունը. Ռուսաստանը և Չինաստանը ռևիզիոնիստական տերություններ են’
Հաջորդ հոդվածը‘Twitter-ն արգելափակել էհակամուսուլմանական տեսագրություն տեղադրած Britain First-ի կայքէջերը’