‘ԱԴԾ-ն հաստատել է, որ A32-ում ահաբեկչական գործողություն է իրականցվել’

1248

ԱԴԾ-ն հաստատել է, որ ռուսաստանյան A321օդանավում ահաբեկչական գործողություն է իրականացվել: Այդ մասին տեղեկացրել է ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը՝ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, հաղորդել է  РИА «Новости»-ն:

«Վլադիմիր Վլադիմիրովիչ, հետազոտվել են հոկտեմբերի 31-ին Եգիպտոսում աղեըի ենթարկված օդանավի մասունքները, գտնված անձնական իրերը, բեռները: Փորձաքննությունների արդյունքում թվարկված բոլոր իրերի վրա հայտնաբերվել են արտասահմանյան արտադրության պայթուցիկ նյութերի հետքեր,- հայտարարել է ԱԴԾ ղեկավարը: -Միանշանակ՝ կարելի է ասել, որ դա ահաբեկչական ակտ էր»:

Իր հերթին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսաստանյան օդանավի պայթյունին առնչություն ունեցող բոլոր ահաբեկիչներին իրենք կգտնեն մոլորակի ցանկացած անկյունում: «Սինայում մեր մարդկանց սպանությունը զոհերի թվով ամենաարյունալի հանցագործություններից էր: Եվ մենք չենք սրբի մեր արցունքները մեր սրտերից ու հոգիներից: Դա մեզ հետ կլինի մշտապես: Եվ դա մեզ չի խանգարի՝ գտնել և պատժել հանցագործներին՝ մոլորակի որ անկյունում էլ նրանք լինեն»,- հավաստիացրել է Պուտինը: Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ավստրալիայում մուսուլմանների կուսակցություն է ստեղծվել’
Հաջորդ հոդվածը‘Բռնաբարություն կատարելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում հարուցվել է քր. գործ’