‘Ադրբեջանական գնդակից զոհված սերժանտին կհուղարկավորեն Եռաբլուրում’

837

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական զինուժի իրականացրած դիվերսիոն հարձակման հետևանքով զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին կհուղարկավորեն Երևանի Եռաբլուր պանթեոնում, Tert.am-ին տեղեկացրել է  ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ հուղարկավորության արարողությանը կմասնակցեն ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպաներ:
Հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին, ժամը 14:00-ին:

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր:

ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ շպրտել իր ելման դիրքերը:

Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը:

Նախորդ հոդվածը‘Կիևում երկրորդ գիշերն անընդմեջ չեն դադարում բախումները’
Հաջորդ հոդվածը‘Ինչու՞ չեն պարգևատրվում բոլոր զինծառայողները, որոնք հետ են մղել հակառակորդի հարձակումը’