‘Ադրբեջանական զինուժը գնդակոծել է միջպետական ճանապարհը ‘

1056

Հոկտեմբերի 30-ին,ժամը 15-ի սահմաններում, Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչի-Այրում գյուղի  հենակետերից ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերով գնդակոծել է  Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը: Բարեբախտաբար, այդ ճանապարհով երթեւեկող մեքենաները եւ ուղեւորները չեն տուժել: Ժամը 15.15-ից   ՀՀ  ազգային բանակի զինծառայողները, անվտանգության նկատառումներից ելնելով,  2 կողմից փակել են  ճանապարհը, եւ երթեւեկությունը կատարվում է  Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ, Հարսնաքարով ձգվող ճանապարհով:  Այս մասին տեղեկացնում է aravot.am-ը:

Նախորդ հոդվածը‘Վարդան Մինասյանը ՀՖՖ-ին է ներկայացրել իր գործունեության հաշվետվությունը’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում ներդրողների համար գրավիչ դաշտ դեռ չի ձևավորվել ‘