‘Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են ծանր զրահատեխնիկա սահման տեղափոխելու մասին’

3075

Ադրբեջանական մամուլը սկսել է տեղեկատվություն տարածել, իբրև թե սահման է տեղափոխովում մեծ քանակությամբ զինտեխնիկա: Այսպես քիչ առաջ APA-ն՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին հաղորդել էր, որ այդ երկրի ռազմական օդանավերը թռիչքներ են կատարում ճակատի գծի երկայնքով:

Հենց նոր մեկ այլ ադրբեջանական կայք՝ haqqin.az լուսանկար է հրապարակել, որը վերնագրված է . «Ադրբեջանական ծանր զրահատեխնիկայի շարասյունը ուղևորվել է Թավուզի ուղղությամբ»:

Նախորդ հոդվածը‘Կեյլոր Նավասը Մադրիդ կժամանի երկուշաբթի ‘
Հաջորդ հոդվածը‘ՊՆ-ն ադրբեջանական կողմին կոչ է անում զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված քայլերից’