‘Ադրբեջանական ԶՈՒ կորուստները տարեսկզբից ի վեր կազմել են 77 մարդ’

930

Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության հատվածի  կորուստները տարեսկզբից ի վեր կազմել են 77 մարդ, հաղորդում է «Թուրանը»` վկայակոչելով լրագրողական ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնը: Նույն ժամանակահատվածում վիրավորում և վնասվածք է ստացել 115  մարդ:

Ընդ որում, կենտրոնի տվյալներով, 25 մարդ սպանվել է ԼՂՀ հետ շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանում հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, երեքը` ականի պայթյունից: 45 մարդ` ոչ մարտական կորուստներ են. 13-ը զոհվել է ավտովթարների հետևանքով, 2-ը` անհայտ պատճառներով, 7-ը` ոչ կանոնադրական փոխհարաբերությունների արդյունքում, 3-ը` դժբախտ դեպքերի արդյունքում, 9-ը մահացել են հիվանդությունների հետևանքով, 15-ն ինքնասպանություն է գործել կամ մահացել  զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայում դավադրության կասկածանքով տասնյակ ոստիկաններ են ձերբակալվել’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը «դաբրո» է տվել ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությանը’