‘Ադրբեջանական կողմը սահմանին 5 զոհ է տվել’

1149

Հայկական կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ նախորդ շաբաթվա ընթացքում նվազագույնը 5 ադրբեջանցի զինծառայող է սպանվել,, այս մասին տեղեկացնում է Aysor.am-ը՝ վկայակոչելով հակառակորդի հետ շփման գծում իր աղբյուրները:

Օգոստոսի առաջին տասնօրյակում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով 4 հայ զինծառայող վիրավորվել էր: Այդ ժամանակ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ հայկական կողմն այս միջադեպն անպատասխան չի թողնի և շեշտակի պատասխան կհասցնի:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Միամտության եւ «շուստրիության» արանքում’
Հաջորդ հոդվածը‘Ակցիա ուսման վարձերի բարձրացման դեմ. Ֆոտոշարք’