Ադրբեջանական կողմը տեղեկատվական հող է նախապատրաստում նաև Արցախի ուղղությամբ սադրանքներ ձեռնարկելու համար․ ՊԲ

867

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերը, բացարձակ սուտ է և իրականությանը չի համապատասխանում։

Ադրբեջանական կողմը, հավատարիմ մնալով իր գործելաոճին, տեղեկատվական հող է նախապատրաստում նաև Արցախի Հանրապետության ուղղությամբ սադրանքներ ձեռնարկելու համար։

Տվյալ պահին իրավիճակն առաջնագծում հարաբերականորեն կայուն է։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նախորդ հոդվածըՍտեփանակերտ-Երևան ճանապարհի որոշ հատվածներում երթևեկությունը կարող է վտանգավոր լինել
Հաջորդ հոդվածըՏիագո Մոտան՝ «Բոլոնիայի» գլխավոր մարզիչ