Ադրբեջանական կողմի կրակոցներից ուսի վնասվածք է ստացել Երասխի համայնքապետը

577

Shamshyan.com-ի տեղեկություններով, երեկ ուշ երեկոյան, Երասխի դիրքերում ադրբեջանական զինված ուժերի արձակած կրակոցից ուսի մասում վնասվածք է ստացել Արարատի մարզի Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը:

Կայքի փոխանցմամբ, համայնքապետը սկզբում տեղափոխվել էր Արարատի բժշկական կենտրոն, ապա Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Նախորդ հոդվածըԱդրբեջանական կողմը երեկ շարունակաբար կրակել է Երասխի դիրքերի ուղղությամբ․ այդ թվում՝ ականանետերով
Հաջորդ հոդվածըՀանցավոր են ՀՀ Երասխի հատվածում վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի կրակոցները․ ՄԻՊ