‘Ադրբեջանական «սեւ ցուցակը» համալրվել է Արցախ այցելած էլի մի քանի գործիչների անուններով’

890

Ադրբեջանի արտգործնախարարությունը ապօրինի է համարել մի խումբ ռուս լրագրողների եւ հասարակական գործիչների այցը ԼՂՀ: «Պաշտոնական Բաքվի դիրքորոշումը անփոփոխ է մնում Լեռնային Ղարաբաղ ապօրինի այցելությունների հարցում և անձինք, որոնք նման այցեր են կատարում, անցանկալի անձ կհամարվեն մեր երկրում»,-ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Ղարաբաղ են ժամանել մի խումբ ռուսաստանցի լրագրողներ ու հասարակական գործիչներ, այդ թվում նաև ռուսական հետախուզության նախկին աշխատակից Աննա Չապմանը, որն այժմ հեռուստահաղորդավար է: Խմբի կազմում են նաև ՌԴ Հանրային պալատի անդամ Դենիս Դվորնիկովը, լրագրող Ալեքսանդրա Ռիժկովան, իրավապաշտպան Սերգեյ Կարնաուխովը:

 

Նախորդ հոդվածը‘Մոսկվայում ձերբակալել են տաջիկ թմրահանցագործ Ստալինին’
Հաջորդ հոդվածը‘Բաքվում կհանդիպեն ԱՊՀ սահմանապահ զորքերի հրամանատարները’