Ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է

453

Ս.թ. մարտի 27֊ին` ժամը 9։00֊ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ֊Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։ Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է։

Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։

Նախորդ հոդվածըՄեկնարկել են ՆԱՏՕ-ի երկրների ստորաբաժանումների զորավարժությունները
Հաջորդ հոդվածը«Ակկույու» ԱԷԿ-ը կներկայացվի որպես իշխանությունների մեգանախագիծ