‘Ադրբեջանը անհամարժեք է արձագանքել Սերժ Սարգսյանի ԼՂՀ այցին’

1712

Ադրբեջանը կրկին անհամարժեք է արձագանքել Սերժ Սարգսյանի Լեռնային Ղարաբաղ այցին:

Ինչպես հաղորդում է Արմինֆո գործակալությունը՝ հղում անելով SalamNews-ին, Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաևը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի Լեռնային Ղարաբաղ այցը վնաս է հասցնում բանակցային գործընթացին: «Ադրբեջանի օկուպացված տարածքներում որևէ միջոցառման անցկացումը սադրանք է և բացասաբար է ազդում խաղաղարար գործընթացի վրա: Ադրբեջանը հստակ հասկացրել է միջազգային հանրությանը, որ Հայաստանն օկուպանտ է, և միջազգային կազմակերպությունների բանաձևերը հաստատում են դա: Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը քննարկումնեի առարկա չի կարող լինել: Այսօր Հարավային Կովկասում խախտվում են Ադրբեջանի բնակչության բոլոր իրավունքները: Ադրբեջանն ամեն բան անում է, որպեսզի այդ անարդարությանը պատշաճ իրավական և քաղաքական գնահատական տրվի»,- հայտարարել է Աբդուլլաևը:

 

Նախորդ հոդվածը‘Սևանի թեյարանի մոտ վրացական համարանիշներով մեքենա է այրվել’
Հաջորդ հոդվածը‘Երևանում պատշգամբի հարթակը պոկվել և ընկել է’