Ադրբեջանը բետոնե արգելապատնեշով փակել է Լաչինի միջանցքը

248

Ադրբեջանական կողմը երեկ՝ հունիսի 22-ին դիմել է հերթական սադրանքին ու հանցավոր գործողությանը՝ բետոնե արգելապատնեշով փակելով Արցախ-Հայաստան միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը):
Փաստորեն, ի լրումն ապօրինի անցակետի և զրահամեքենաների միջոցով ճանապարհի արգելափակման՝ Ադրբեջանն այժմ ցուցադրական կերպով փակում է ճանապարհը՝ բացառելով ցանկացած տեղաշարժ, այդ թվում՝ Կարմիր խաչի և խաղաղապահների կողմից:
Այս դեպքը հերթական անգամ ցուցադրում է ադրբեջանական իշխանությունների հանցավոր նպատակները՝ Արցախի ժողովրդին ամբողջապես մեկուսացնել արտաքին աշխարհից և կիրառել բռնաճնշումների բոլոր մեթոդները:

Արցախի տեղեկատվական շտաբ

Տեսանյութն՝ այստեղ՝ https://www.facebook.com/ArtsakhInformation/videos/720189286546271

Նախորդ հոդվածըԻնչու է այսօր Արցախն այս վիճակում. (2 տեսանյութ)
Հաջորդ հոդվածը«Յուվենտուսը» մտադիր է հեռացնել Մասիմիլիանո Ալեգրիին