‘Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Իսպանիայի ԱԳՆ-ին՝ Կաբալիեի՝ ԼՂՀ այցելության կապակցությամբ’

952

Իսպանիայում Ադրբեջանի դեսպանությունը բողոքի նոտա է հղել Իսպանիայի արտգործնախարարությանը՝ իսպանացի աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեի՝ Արցախ այցելության կապակցությամբ: Իսպանիայի ԱԳՆ-ն դեռևս չի արձագանքել նոտային:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների,  մայիս ամսին, երբ հայտարարվել էր Հայաստան երգչուհու շրջագայության մասին, նրա հետ կապվել էին դիվանագիտական առաքելության ներկայացուցիչները և զգուշացրել Արցախ այցելության հնարավոր հետևանքների մասին: Սակայն երգչուհու մենեջերները իբրև թե հայտարարել էին, որ ծրագրված է միայն Երևան այցելությունը:

Սակայն այս տեղեկատվությունը հավաստի չէ, քանի որ հայկական լրատվամիջոցներում դեռևս վաղուց էր շրջանառվում հայտնի երգչուհու՝ Արցախ կատարվելիք այցի մասին լուրը:
Վերջինս հունիսի 4-ին եղել է Ստեփանակերտում և հանդիպում ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

Նախորդ հոդվածը‘Սիրիացի գրոհայինները գրավել են Իսրայելի սահմանամերձ անցակետը’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ սահմանի մոտ ադրբեջանցի զինվոր է մահացել’