Ադրբեջանը խափանել է Արցախի գազամատակարարումը

465

Ադրբեջանը քիչ առաջ խափանել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը:
Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման խափանումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ:
Իրավիճակի մասին հանրությանը պարբերաբար տրամադրվելու է տեղեկատվություն։

Արցախի տեղեկատվական շտաբ

Նախորդ հոդվածըՓաստացի շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ շեն, Հին շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները
Հաջորդ հոդվածը1100 քաղաքացիական անձինք չեն կարողանում վերադառնալ իրենց տները